Իսկոն կարիերան կարող է շարունակել Գերմանիայում

Մադրիդի «Ռեալի» և «Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարիերան կարող է շարունակել Գերմանիայում։

30-ամյա իսպանացին առաջարկ է ստացել գերմանական միությունից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Այս պահին նա ազատ գործակալի կարգավիճակում է։

Դեկտեմբերի 21-ին իսպանացին ավելի վաղ խզել էր պայմանագիրը «Սևիլիայի» հետ, թեև նա ակումբին միացել է օգոստոսին։

Իսկոն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։