Անգլիական ակումբը պատրաստ է վճարել Ուսման Դեմբելեի հրաժարագինը

«Նյուքասլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:

Դեմբելեի պայմանագրում նախատեսված է 50 մլն եվրո հրաժարագին  և ամռանը, «Նյուքասլը» պատրաստ է վճարել այն:

Միաժամանակ, 25-ամյա ֆրանսիացին մտադիր է երկարաձգել պայմանագիրը իսպանական ակումբի հետ։

Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսին։