Ֆրենկ Լեմպարդը խոսել է իր պաշտոնանկության մասին

«Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է իր պաշտոնանկության մասին:

«Ես գիտեի, որ հեշտ չի լինի, երբ աշխատանքի անցնեմ «Էվերտոնում»: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին և աջակցեցին, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել երկրպագուներին ջերմ ընդունելության համար։

«Էվերթոնը» հիանալի ակումբ է, որն ունի շատ յուրահատուկ պատմություն, և ես ցավում եմ, որ մենք չկարողացանք հավաքել այն: Ձեզ ամենալավն եմ մաղթում ապագայում»,- գրել է Լեմպարդը սոցցանցում։