Սոն Հյուն Մինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport1-ը։

Աղբյուրի համաձայն, 30-ամյա կորեացու տրանսֆերը հավակնում է գնել Մադրիդի «Ռեալը»։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին տպավորված է հարձակվողի ցուցադրած խաղով։

Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հյուն Մինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։