The Guardian-ը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

The Guardian-ի բրիտանական հեղինակավոր հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի վերջին լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում Լիոնել Մեսսին էր, ով տարեվերջին կարողացավ Արգենտինայի հավաքականի հետ նվաճել ԱԱ-ի գավաթը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է  ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման, ով հոկտեմբերին նվաճեց «Ոսկե գնդակը»:

Ստորև ներկայացնում ենք հրապարակված վարկանիշի ամբողջ տասնյակը (փակագծերում նշվում է ֆուտբոլիստի տեղը 2021 թվականի վարկանիշում):

1. Լիոնել Մեսսի (2)

2. Կիլիան Մբապպե (6)

3. Կարիմ Բենզեմա (4)

4. Էրլինգ Հալանդ (7)

5. Լուկա Մոդրիչ (40)

6. Կևին դե Բրույնե (10)

7. Ռոբերտ Լևանդովսկի (1)

8. Վինիսիուս Ջունիոր (31)

9. Տիբո Կուրտուա (53)

10. Մոհամեդ Սալահ (3)

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 51-րդ տեղը։