Թուրինի «Յուվենտուսն» Ալեգրիին փոխարինելու համար երկու տարբերակ է դիտարկում

Թուրինի «Յուվենտուսում» մտավաախություն ունեն, որ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:

Tuttojuve-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսն» Ալեգրիին հնարավոր փոխարինելու համար դիտարկում է իտալական «Ատալանտան» գլխավորող Ջան Պիերո Գասպերինիի և Լոնդոնի «Թոթենհեմի» մարզիչ Անտոնիո Կոնտեի տարբերակները:

Նշվում է, որ ավելի հավանական է Գասպերինիի տարբերակը, քանի որ Կոնտեն բարձր աշխատավարձ է պահանջում: Կոնտեն 2011-2012 և 2012-2014 թվականներին գլխավորել էր «Յուվենտուսը»:

Հիշեցնենք, որ ֆինանսական խարդախությունների համար «Յուվենտուսը» զրկվել էր 15 միավորից, Ալեգրիի թիմը 19 խաղից հետո 23 միավորով 10-րդն է Ա Սերիայում: