Յուրգեն Կլոպը հուսով է, որ Դիոգո Ժոտան կվերադառնա Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան վնասվածքից հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն, հայտնում է The Athletic-ը:

Վնասվածքի պատճառով պորտուգալացին խաղադաշտ դուրս չի եկել հոկտեմբերից և ստիպված է եղել բաց թողնել Կատարում կայանալիք ԱԱ-ն։

Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերով, 26-ամյա ֆուտբոլիստը արդեն սկսել է թեթև մարզումները։ Ղեկավարն ակնկալում է, որ հարձակվողը խաղադաշտ կվերադառնա Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպմանը, որը կանցկացվի փետրվարի 21-ին Անգլիայում։

Ընթացիկ մրցաշրջանում Դիոգո Ժոտան ութ հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: