«Բավարիայի» հարձակվողը պատրաստ է լքել թիմը

«Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը կարող է հեռանալ մյունխենյան ակումբից, հայտնում է Bayern & Germany-ը՝ հղում անելով Bild-ին:

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա կամերունցին առաջարկ է ստացել Քաթարից։

Նշվում է, որ «Բավարիան» կվաճառի հարձակվողին, եթե առաջարկը նրանց համար շահավետ լինի:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։