Խոսեպ Գվարդիոլա. ««Լիվերպուլը» վաղ թե ուշ կվերադառնա»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» անհաջող ելույթների մասին:

«Ես շատ բան սովորեցի «Լիվերպուլի» խաղից: Հասկանալի պատճառներով ես նախկինում շատ հաճախ եմ դիտել այս թիմի խաղը, քանի որ վերջին տարիներին նրանք են եղել մեր հիմնական մրցակիցը։ «Լիվերպուլը» վաղ թե ուշ կվերադառնա։ Ես կասկած չունեմ»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ փոխչեմպիոն «Լիվերպուլն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 19 խաղից հետո 29 միավորով 9-րդն է: «Մանչեսթեր Սիթին» 20 հանդիպումից հետո 45 միավորով երկրորդ տեղում է: