Էդեր Միլիտաոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

«Չելսին» հետաքրքրված է բրազիլացու տեղափոխությամբ, հայտնում է Marca-ն։

Լոնդոնյան ակումբը պայմանավորվել է հանդիպել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, հանդիպումը կկայանա առաջիկայում:

Անձամբ՝ Միլիտաոն, չի ցանկանում հեռանալ «Ռեալից»:

Նրան դուր է գալիս Մադրիդը, ֆուտբոլիստը գոհ է մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ աշխատանքից և ցանկանում է մնալ թիմում: