«Արսենալը» 60 միլիոն ֆունտ է առաջարկել «Բրայթոնի» կիսապաշտպանի համար

«Արսենալը» 60 միլիոն ֆունտ է առաջարկել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Չելսին» ավելի վաղ հունվարին 55 միլիոն ֆունտ էր առաջարկել ֆուտբոլիստի համար: «Բրայթոնը» հրաժարվել է և հույս ունի պահել ֆուտբոլիստին:

«Արսենալի» նոր առաջարկը կարող է ստիպել «Բրայթոնի» ղեկավարությանը վաճառել տրանսֆերը:

Այս մրցաշրջանում Կայսեդոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 18 խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ։