Պեպ Գվարդիոլա. «Եթե «Բարսելոնան» ինձ կանչի, ես կգնամ»

«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին օգնական Միկել Արտետայի՝ «Արսենալ» տեղափոխության մասին՝ նշելով, որ նրանք նման են իրար:

«Արտետայի հարաբերություններն «Արսենալի» հետ նման են իմ ու «Բարսելոնայի» հարաբերություններին։ Ես կարող եմ մարզել «Ման Սիթին», կարող եմ աշխատել որտեղ ասես, բայց եթե «Բարսելոնան» ինձ կանչի, ես կգնամ «Բարսելոնա»։ Այն իմ ակումբն է։

Հիշում եմ մի խաղ, երբ Արտետան դեռ իմ օգնականն էր։ Սովորաբար նա միշտ ցատկում էր՝ գոլերը տոնելիս։ Այդ խաղում մենք շատ գոլեր խփեցինք։

Ես ցատկետի ու տոնեցի, հետո շրջվեցի, իսկ Արտետան նստած էր։ Մենք «Արսենալի» հետ էինք խաղում։ Այդ ժամանակ հասկացա․ «Այս տղային դուր է գալիս «Արսենալը»»։

Բոլորն ունեն իրենց երազանքները, և ես գիտեմ, որ նա տեղափոխվեց մի ակումբ, որտեղ աշխատելու մասին երազում էր։ Նա «Արսենալի» ֆանատ էր, որովհետև խաղացել է այնտեղ, եղել է ավագն ու սիրել է այդ ակումբը։ Երբ նա «Արսենալից» առաջարկ ստացավ, ես չցանկացա խանգարել,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։