Դանի Ալվեսի կինը հեռացրել է համատեղ լուսանկարների մեծ մասը (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսի կին Ջոանա Սանսը Ինստագրամում հեռացրել է ֆուտբոլիստի հետ լուսանկարների մեծ մասը, հայտնում է Fox-ը:

Այն համատեղ լուսանկարները, որոնք չեն հեռացվել, կապված են տարբեր գովազդային պայմանագրերի հետ:

Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար: Ըստ Իսպանիայի նոր օրենսդրության՝ այդ հոդվածը սահմանում է 4-12 տարվա ազատազրկում:

Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով ազատ արձակվելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից:

Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպանը հաստատել էր, որ այդ օրը եղել է տվյալ գիշերային ակումբում, սակայն չէր ընդունել առաջադրված մեղադրանքը: