«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի առաջատարներից մեկի հետ

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի հետ, հայտնում է Diario Sport-ը:

Գլխավոր մարզիչ Չավին հուսով է, որ ղեկավարությունն ամեն ինչ կանի՝ ֆրանսիացուն թիմում պահելու համար:

Կողմերի միջև բանակցությունները նախատեսվում են փետրվարին, երբ ավարտվի աշխատանքը տրանսֆերային շուկայում:

25-ամյա ֆուտբոլիստը, չնայած անգլիական գրանդ ակումբների հետաքրքրվածությանը, միտված է կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակին:

Ընթացիկ մրցաշրջանում Ուսմանը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: