Մարսելո Բյելսան մոտ ժամանակներս կմեկնի Լոնդոն

Արգենտինայի և Չիլիի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան մոտ ժամանակներս կմեկնի Լոնդոն՝ «Էվերթոնի» հետ պայմանագրի վերաբերյալ վերջնական բանակցություններ վարելու։ Այս մասին հաղորդում է լրագրող Մեթ Լոուն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Էվերթոնի» ղեկավարությունը դեռ պիտի համոզի Բյելսային գլխավորել թիմը, բայց ակումբում հույս ունենք դրական պատասխան ստանալ մասնագետից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Էվերթոնը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին։ Բյելսայի վերջին աշխատատեղը եղել է անգլիական «Լիդսը», որտեղից նա հեռացվել է 2022-ի փետրվարին։ Արգենտինացի մասնագետն աշխատել է նաև «Էսպանյոլում», Բիլբաոյի «Ատլետիկում», «Մարսելում», «Լիլում» և «Լացիոյում»։