Լոնդոնի «Չելսին» նոր խոշոր տրանսֆեր է պատրաստում

Կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն հունվարին կարող է «Բրայթոնից» տեղափոխել «Չելսի»։

Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, «Բրայթոնը» Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ մոտ 85 միլիոն եվրո։

«Չելսին» արդեն առաջարկել է 73 միլիոն եվրո, սակայն բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է։