Ալան Սեն-Մաքսիմինը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Նյուքասլի» կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմինը կարող է կարիերան շարունակել «Միլանում»: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։

Նշվում է, որ իտալական ակումբը վարձակալության պայմանագիր է պատրաստում մրցաշրջանի մնացած մասի համար։ Պայմանագիրը կներառի գնման տարբերակ:

Ընթացիկ մրցաշրջանում Սեն Մաքսիմինը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: