Կեյլոր Նավասը կլքի ՊՍԺ-ն և կտեղափոխվի ԱՊԼ

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը համաձայնել է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ», հայտնում է L’Equipe-ը: Դարպասապահն անգլիական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է տեղափոխվել թիմ։

Այժմ «Նոթինգհեմը» ստիպված կլինի ՊՍԺ-ի հետ համաձայնեցնել Նավասի տրանսֆերի պայմանները։ Հնարավոր է և՛ վարձակալություն պարտադիր գնումով, և՛ ամբողջական փոխանցում։

Նախկինում Նավասը հրաժարվել էր տեղափոխվել «Ալ-Նասր», որի կազմում վերջերս հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, քանի որ ցանկանում էր խաղալ Եվրոպայում։ Կեյլորի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց ոչ միայն «Նոթինգհեմը», այլ նաև «Բորնմութը»։

Նավասը ՊՍԺ-ին է միացել 2019 թվականի սեպտեմբերին։ Այս մրցաշրջանում նա ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 1 հանդիպում և բաց թողել 1 գոլ։