Դանի Ալվեսը սուտ ցուցմունք է տվել ոստիկանություն՝ փորձելով կնոջից թաքցնել դավաճանության փաստը

Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսի փաստաբան Կրիստոբալ Մարտելը պատմել է Ալվեսի դեմ հարուցված քրեական գործի մանրամասների մասին։

Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հերքել է դեկտեմբերի 30-ին «Բարսելոնայի» գիշերային ակումբներից մեկում աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալը։ Ալվեսի սուտ ցուցմունք տալու պատճառը դավաճանությունը կնոջից թաքցնելու փորձն էր։

«Նա շոկի մեջ էր։ Նա փորձել է թաքցնել իր անհավատարմությունը կնոջից»,- ասել է փաստաբանը TVE Hablando Claro-ին տված հարցազրույցում։