Ուսման Դեմբելեն կարևոր որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն մտադիր է դեռ երկար տարիներ մնալ «Բարսելոնայում», հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը մտադիր է երկարաձգել պայմանագիրը իսպանական ակումբի հետ և նպատակ ունի շարունակել զարգանալ «Բարսելոնայի» հետ։ Նշվում է, որ Դեմբելեն շատ գոհ է Բարսելոնայում կյանքից և վերջին շրջանում գրանցած առաջընթացից։ Նա երջանիկ է և ցանկանում է դեռ երկար տարիներ անցկացնել ակումբում։

25-ամյա ֆրանսիացին «Բարսելոնային» է միացել 2017 թվականի օգոստոսին: Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։