Ռոբերտո Ֆիրմինոն կարող է տեղափոխվել Իտալիա

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը դեռ պատկանում է «Չելսիին», կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Ինտերից»։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերի» թիրախում կա «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Բրազիլացին դեռ չի երկարաձգել պայմանագիրը, իսկ տեսականորեն ամռանը հնարավոր կլինի նրա հետ պայմանագիր կնքել անվճար։

Ռոբերտո Ֆիրմինոն «Ինտեր» տեղափոխվելու համար պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը: Միլանյան ակումբը չի կարողանա բրազիլացուն վճարել 10 միլիոն եվրո։ Ֆիրմինոն հիմա այդքան է վաստակում Անգլիայում։