Եվրոպական 3 գրանդ ակումբ հետաքրքրված է Կինսլի Կոմանի տեղափոխությամբ

Վինգեր Կինսլի Կոմանը շարունակում է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել «Բավարիայի» հետ:

Ինչպես հայտնում է Téléfoot-ի լրագրող Ժուլիեն Մեյնարը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտածում է ակումբը փոխելու մասին;

25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», թեև ֆրանսիացին անմիջական կապ չի հաստատել Պեպ Գվարդիոլայի հետ: Բացի այդ, իրավիճակին հետևում է նաև ՊՍԺ-ն, սակայն հայրենիք վերադառնալը Կոմանի համար առաջնահերթություն չէ։

Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողն անցկացրել է 17 խաղ, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։