«Բարսելոնան» հույս ունի գրանցել Գավիի նոր պայմանագիրը

Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է իսպանացի կիսապաշտպան Գավիի նոր պայմանագիրը գրանցել մինչև ամսվա վերջ:

Նախորդ տարվա սեպտեմբերին «Բարսելոնան» հայտարարել էր Գավիի պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին, նոր համաձայնագրի պայմաններով ֆուտբոլիստի աշխատավարձը պետք է բարձրանար։

Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ կատալոնացիներն ուռճացված աշխատավարձի պատճառով չեն կարողացել Գավիի նոր պայմանագիրը հաստատել և ֆուտբոլիստին ընդգրկել գլխավոր թիմ։

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» վստահ է, որ կկարողանա Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը հաստատել մինչև հունվարի 31-ը: