Կառլո Անչելոտտին դժգոհ է թիմի դարպասապահի խաղից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դժգոհ է թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը չի հավատում ուկրաինացուն և խնդրել է Մադրիդի «Ռեալի» սկաուտներին փոխարինող գտնել նրան։

«Սերուցքայինների» սելեկցիոն բաժնի ղեկավար Ժունի Կալաֆաթը նոր փոխարինող դարպասապահ կփնտրի։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Լունինը 7 հանդիպում է անցկացրել, բաց է թողել չորս գնդակ, երեք անգամ անառիկ պահել իր դարպասը։

Ուկրաինացի դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։