Չավի․ «Նա կարևոր դեր ունի այստեղ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացառել է կիսապաշտպան Ֆրանկ Կեսսեի՝ թիմից հեռանալու հավանականությունը։

«Ես երբեք չեմ մտածել Կեսսեիի թիմից հեռանալու տարբերակը: Ինձ դուր է գալիս Ֆրենկը: Նա կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։