Պաոլո Մալդինի. «Նրա վերջին հետազոտությունները լավ են անցել»

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մեյնյանը լիովին կվերականգնվի վնասվածքից փետրվարին: Այս մասին հայտնել է «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին։

«Մայնյանի վերջին հետազոտությունները լավ են անցել: Մենք դա ակնկալում ենք փետրվարին, իսկ թե կոնկրետ երբ՝ չգիտեմ», – խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ Մեյնյանի վերադարձը սպասվում է նաև Ֆրանսիայի հավաքականում, որտեղ նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը՝ Ուգո Լյորիսի և Սթիվ Մանդանդայի միջազգային կարիերան ավարտելուց հետո։