Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի առաջարկը։
24Sata-ի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել մադրիդյան ակումբում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Նասրը» Մոդրիչին առաջարկել է 2,5 տարվա պայմանագիր և 100 մլն եվրո՝ որպես աշխատավարձ աշխատանքի ողջ ժամանակահատվածի համար։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։