Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ անհավանական աշխատավարձով պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսսիին

Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ պատրաստ են արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին վճարել մոտ 350 միլիոն եվրո, հայտնում է Marca-ն։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ալ-Հիլալը» և «Ալ-Իթիհադը»: Երկու թիմերն էլ դիմել են կառավարությանը՝ Մեսսիին շահավետ առաջարկ անելու համար։ Թիմերը գտնվում են ՖԻՖԱ-ի պատժամիջոցների տակ և չեն կարող պայմանագիր կնքել մինչև հաջորդ ամառ՝ տարբեր գործողությունների խախտումների պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի հայրը որդու տրանսֆերի շուրջ բանակցություններ է վարում «Ալ-Հիլալի» հետ։ Աշխատավարձը՝ մոտ 300 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։