Պոլ Պոգբան մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան Թուրինի «Յուվենտուս» վերադառնալուց հետո առաջիկայում կարող է անցկացնել առաջին հանդիպումը:

29-ամյա ֆուտբոլիստը ծնկի վիրահատությունից հետո մոտ է ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալուն, հաղորդում է Sky Sport-ը։

Սպասվում է, որ Պոգբան խաղադաշտ կվերադառնա «Մոնցայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա հունվարի 29-ին:

Հիշեցնենք, որ Պոգբան իտալական գրանդ էր վերադարձել նախորդ տարվա հուլիսին: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Յուվենտուսում» խաղացել էր նաև 2012-2016 թվականներին: