Մյունխենի «Բավարիան» վստահ չէ Հարի Քեյնի տրանսֆերի հարցում

Մյունխենի «Բավարիան» կարծում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը դժվար թե կարողանա իրագործել Հարի Քեյնի տրանսֆերը:

Ինչպես  հայտնում է 90min-ը, Գերմանական ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ ֆուտբոլիստն ինքը պատրաստ է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն, քանի որ նա բազմիցս հայտարարել է Պրեմիեր լիգայում ելույթները շարունակելու ցանկության մասին։

Ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ Անգլիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն։ Հարձակվողին այժմ 62 գնդակ է բաժանում Ալան Շիրերի ռեկորդից:

Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստիի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է մեկուկես տարուց։