Բելգիայի հավաքականը գլխավորելու մի քանի հիմնական թեկնածուներ կան

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնին հավակնում են մի քանի անվանի մասնագետներ, հայտնում է Het Niewsblad-ը:

Բելգիայի հավաքականը կարող են գլխավորել գերմանացի Յոախիմ Լյովը, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը կամ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն:

Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիան շուտով նիստ կհրավիրի և կկատարի ընտրություն:

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը 2016 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի դեկտեմբեր գլխավորել է իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը, ով օրեր առաջ նշանակվել էր Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: