Լիոնել Մեսսին և Մարկո Վերատտին վերադարձել են մարզումներին

Ֆրանսիական ՊՍԺ-ի երկու առանցքային ֆուտբոլիստներ վերադարձել են թիմի մարզումներին, հայտնում է L’Équipe-ը:

Խոսքն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատտիի մասին է:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում հունվարի 29-ին կընդունի «Ռեյմսին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: