Մադրիդի «Ռեալը» շուտով նորեկ կունենա

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ռայո Վալեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիային ձեռք բերելուն։

Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբին մեկ քայլ է մնում 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքն ավարտին հասցնելու համար։

Պաշտպանին վերադարձնելու համար Մադրիդի «Ռեալը» կվճարի 5 միլիոն եվրո։

Աղբյուրի համաձայն, եթե ակումբները պայմանավորվեն տրանսֆերի շուրջ, ապա Գարսիան այս մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Ռայոյում», իսկ ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին»:

Գարսիան Մադրիդի «Ռեալի» սան է։ 2021 թվականին նա 2 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ռայո Վալեկանո»։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Այս մրցաշրջանում Գարսիան «Ռայո Վալյեկանոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: