Թիերի Անրին խորհուրդ է տվել «Բարսելոնային» նշանակել գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին, ով վերջերս օգնական էր աշխատում Բելգիայի հավաքականում, պատմել է, որ խորհուրդ է տվել կատալոնական «Բարսելոնային» հրավիրել հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին, որն այժմ աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Ես Հագի տաղանդի մեծ երկրպագու եմ: Ինձ շատ է դուր գալիս այս մարզիչը: Երբ Կումանը հեռացվեց «Բարսելոնայից», ես նրանց խորհուրդ տվեցի բերել Էրիկ ենն Հագին։

Ես նրան հանճար եմ համարում»,- Անրիի խոսքերը մեջբերում է Thierry Mundo Deportivo-ը։