Ալեխանդրո Գոմեսը կարող է լքել եվրոպական ֆուտբոլը

Աշխարհի 2022 թվականի չեմպիոն Ալեխանդրո Գոմեսը մոտ է «Սևիլիայից» Բրազիլիայի Սերիա Ա տեղափոխվելուն։ Լրագրող Սեզար Լուիս Մերլոյի կարծիքով՝ արգենտինացի կիսապաշտպանը կարող է դառնալ «Վասկո դա Գամայի» ֆուտբոլիստ։

Հաղորդվում է, որ ակումբների ղեկավարներն արդեն անցկացրել են այս տրանսֆերի հետ կապված առաջին բանակցությունները՝ համաձայնեցնելով գործարքի պայմանները։ Ինքը՝ Գոմեսը, ցանկություն է հայտնել մեկնել Բրազիլիա։

 Transfermarkt-ը աշխարհի չեմպիոնի արժեքը գնահատում է չորս միլիոն եվրո։