«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դասիի ծառայություններով:

Մանկունիացիները հունվարին ցանկանում էին պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն ֆրանսիական կողմը մերժեց: Մոնեգասկները ցանկանում են Դասիին պահել առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Ակսելին գնահատել է 25 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Մոնակոյի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի կեսերը: