ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը փոխվել է

ՈՒԵՖԱ-ն Կազանից տեղափոխել է ՈՒԵՖԱ-ի 2023 թվականի Սուպերգավաթի անցկացման վայրը։ Որպես այլընտրանքային վայր ընտրվել է Աթենքը։ Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Կազանը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման իրավունք ստացել էր երկու տարի առաջ։

Նշենք, որ վերջին անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը հաղթել է Մադրիդի «Ռեալը»։