«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կարող են որակազրկվել իտալական ակումբի կողմից աշխատավարձի խարդախության պատճառով

«Յուվենտուսի» 16 ֆուտբոլիստներ կարող են որակազրկվել ակումբի կողմից ֆինանսական խարդախությունների համար, հայտնում է Get Italian Football News-ը:

Իտալական թիմը մեղադրվում էր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գերագնահատելու, ինչպես նաև աշխատակիցների ծախսերը թերագնահատելու և ֆուտբոլիստների աշխատավարձի իրական չափը թաքցնելու մեջ։

Աղբյուրի համաձայն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննում է ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված հնարավոր խարդախությունները։ Օրենսգրքի համաձայն՝ ֆեդերացիայի կանոնների խախտմամբ ակումբից փոխհատուցում կամ վարձատրություն ստացած ֆուտբոլիստները կարող են որակազրկվել մեկ ամսով։

Հայտնի են դարձել նաև պայմանագրեր կնքած ֆուտբոլիստների անունները՝ Ադրիեն Ռաբյո, Վոյցեխ Շչեսնի, Լեոնարդո Բոնուչի, Խուան Կուադրադո, Ուեսթոն Մաքքենի, Պաուլո Դիբալա («Ռոմա»), Արթուր («Լիվերպուլ») և Ֆեդերիկո Բերնարդեսկի («Տորոնտո»)։

Նշենք, որ «Յուվենտուսը» 19 խաղում վաստակած 23 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է: