Նեյ Ալվես. «Իմ եղբայրը թակարդում է, մենք ամեն ինչ կանենք նրան այնտեղից հանելու համար»

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանի Ալվեսի եղբայրը՝ Նեյ Ալվեսը, խոսել է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Հիշեցնենք, որ այժմ «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» նախկին պաշտպանը կալանքի տակ է սեռական բռնության մեղադրանքների պատճառով։

Նրա եղբոր խոսքով՝ ֆուտբոլիստի ընտանիքն ամեն ինչ կանի Ալվեսին օգնելու համար։

«Եղբայրս թակարդի մեջ է։ Իմ ընտանիքը չի պատրաստվում հանձնվել. Մենք անպայման կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ եղբորը դուրս բերենք այս դիվային-սատանայական սխեմայից»,- Նեյ Ալվեսի խոսքերն է մեջբերում Espejo Público-ն: