Խոսեպ Գվարդիոլա. «Արտետան ինձ փոխարինելու լավագույն թեկնածուն կլինի»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել Պրեմիեր Լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետայի հասցեին։

«Վստահ եմ, որ եթե հեռանամ թիմից, Արտետան ինձ փոխարինելու լավագույն թեկնածուն կլինի, կասկած չունեմ։

Այնուամենայնիվ, ես երկարաձգել եմ պայմանագրի ժամկետը»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Արտետան 2016-2019 թվականներին Գվարդիոլայի օգնականն էր «Մանչեսթեր Սիթիում»:

Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը, պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հունիսի 30-ին: