Բալդե․ «Ես հպարտ եմ, որ Ուսման Դեմբելեի նման ֆուտբոլիստը խաղում է մեր թիմում»

Ալեխանդրո Բալդեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի»՝ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակի մասին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի խաղում։

«Ես հպարտ եմ, որ Ուսման Դեմբելեի նման ֆուտբոլիստը խաղում է մեր թիմում։ Նա շատ օգտակար որակներ ունի և շատ բան է տալիս մեր հարձակմանը։

Մեր նպատակն է հաղթել Իսպանիայի գավաթը»,- Բալդեի խոսքերն է փոխանցում Football-Espana-ն։