Կեյլոր Նավասը կարող է տեղափոխվել ԱՊԼ

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է տեղափոխվել ԱՊԼ։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Նոթինգհեմ Ֆորեսթը» հետաքրքրված է փորձառու դարպասապահով, ով փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Դին Հենդերսոնին։

Նշենք, որ Նավասի պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին:

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է հինգ միլիոն եվրո: