«Բարսելոնան» տրանսֆերային թիրախ ունի

«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հեյլունը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։ Դանիացի հարձակվողի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 40 մլն եվրո։ Բացի կատալոնացիներից, Ռասմուսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՊԼ-ի ներկայացուցիչները։

Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 15 հանդիպումներում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։