Ֆրենկ Լեմպարդը սպասում է առաջարկների

«Չելսիի» և «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մերսիսայդյան ակումբից հեռացվելուց հետո մտադիր չէ դադար վերցնել։

Ինչպես հայտնում է The Sun-ը, անգլիացին պատրաստ է Մառախլապատ Ալբիոնից դուրս զբաղվածության տարբերակներ դիտարկել։ Լեմպարդը սպասում է եվրոպական ակումբների առաջարկներին։

Նշենք, որ Ֆրենկը հեռացվել է «Էվերթոնի» մարզչի պաշտոնից անցած երկուշաբթի թիմի վատ արդյունքների պատճառով: «Էվերթոնը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է։