«Միլանը» հետաքրքրված է Ժոաո Կանսելոյի ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոյի ծառայություններով, հայտնում է The Sun-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա պորտուգալացին կարող է դառնալ «Միլանի» առաջատար Ռաֆայել Լեաուին անգլիական ակումբ տեղափոխելու գործարքի մաս:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։