Չավի․ «Ռաֆինյան ապագայում շատ կարևոր ֆուտբոլիստ կլինի «Բարսելոնայի» համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը պատմել է թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասի հետ կապված իր ծրագրերի մասին։ Հիշեցնենք, որ բրազիլացուն սկսեցին կապել թիմից հեռանալու հետ ամառային «Լիդսից» 55 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխությունից հետո:

«Ռաֆինյան ապագայում շատ կարևոր ֆուտբոլիստ կլինի «Բարսելոնայի» համար, ես դրանում կասկած չունեմ։ Վստահ եմ, որ այս ֆուտբոլիստի ապագան մեզ հետ է»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ամռանը Ռաֆինյան կարող էր հայտնվել Լոնդոնի «Չելսիում», սակայն ի վերջո որոշեց տեղափոխվել «Բարսելոնա»: Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կփորձի վերադառնալ ԱՊԼ։