Արարատ-Արմենիան հավաք կանցկացնի ԱՄԷ-ում

Fastex ՀՊԼ 2022/23 մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ «Արարատ-Արմենիան» փետրվարի 2-ից 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հավաքի ընթացքում նախատեսված են ստուգողական հանդիպումներ:

Մրցակիցների ու հանդիպումների ժամանակացույցի մասին կհայտարարվի ավելի ուշ: