Էրիկ տեն Հագ․ «Ես գոհ եմ նրա խաղից և առաջընթացից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը խոսել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ երեկ կայացած խաղում հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին։ Կարմիր սատանաները հաղթեցին 3:0 հաշվով, գոլերից մեկը խփեց 25-ամյա հարձակվողը։

«Մարկուսը հիանալի գոլ խփեց հանդիպման սկզբում: Ես գոհ եմ նրա խաղից և առաջընթացից։ Ռեշֆորդը հանդիպումից հանդիպում աճում է։ Նա պետք է կանգ չառնի:

Մարկուսին դժվար է զսպել ճիշտ դիրքերում: Նա կարողանում է անիրատեսական բաներ անել խաղադաշտում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Mirror-ը։