Չավի․ «Թիմը պետք է ավելի ագրեսիվ և հավակնոտ լինի, երբ իրավիճակը դա պահանջում է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտնել է, որ իրեն դուր չի եկել թիմի խաղը «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի 1/4-րդ եզրափակչում:

«Թիմին պակասում է ագրեսիան մրցակցի դարպասի մոտ։ Ինձ մի քիչ դուր չի գալիս այս պահը մեր խաղում։ Մենք պետք է առաջ գնայինք ու խփեինք երկրորդ ու երրորդ գոլերը։

Թիմը պետք է ավելի ագրեսիվ և հավակնոտ լինի, երբ իրավիճակը դա պահանջում է»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն: