Հայտնի է դարձել Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթի» ձախողված տրանսֆերի պատճառը

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Յուվենտուսում», ծրագրում էր կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Սակայն ի վերջո պորտուգալացին պայմանագիր կնքեց իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չի եղել Ռոնալդուի տրանսֆերին։ Միևնույն ժամանակ, ակումբը պատրաստ էր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի հետ միայն այն դեպքում, եթե թիմը լքի երկու հարձակվող։

2021 թվականի ամռանը հարձակվող Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Բարսելոնա»։ Ռահիմ Ստերլինգը նույնպես մոտ էր կատալոնական ակումբ տեղափոխվելուն, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանագրի կետերի շուրջ։ Սա էր Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ձախողման պատճառը։